Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները մեկնաբանել են Ժաննա Ֆրիսկեի մահը
ՌԴ արտիստները և շոու-բիզնեսի գործիչները ցավակցություն են հայտնել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան կապակցությամբ, ով մահացել է 41 տարեկանում քաղցկեղից, գրում է Лента-ն։
Առաջիններից մեկն արտահայտվել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ խոստովանելով, որ լացել է։ «Հաջողություն, սիրելի Ժաննա։ Հաջողություն, ընկեր։ Իսկական ընկեր... Ես լալիս եմ։ Անհնար է հավատալ։ Դաժան է»,- գրել է նա Instagram-ում։
Երգչուհի Գլյուկոզան Ֆրիսկեին անվանել է սիրելի, ուժեղ և իրական։ «Չեմ հավատում, որ ամեն ինչ այսպես է ավարտվել»,- գրել է նա Twitter-ում։
Ֆրիսկեի մտերիմ ընկերուհին՝ Օլգա Օրլովան, նույնպես խոստովանել է, որ Ժաննան ընդմիշտ կմնա իր սրտում։ «Հետևիր ինձ վերևից։ Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է նա։
Դերասանուհի Յանա Պոպլավսկայան Ֆրիսկեին անվանել է յուրահատուկ, գեղեցիկ և շատ փխրուն, իսկ երգչուհի Լիկա Սթարը նշել է, որ Ֆրիսկեն չպետք է ծերանար։ «Աստված թողեց մեզ նրա դեմքն ու ժպիտն ընդմիշտ գեղեցիկ, երիտասարդ և երջանիկ։ Նրա երգերը, ֆիլմերը, հաղորդումները մենք շատ անգամներ կվերանայենք և կվերցնենք մեզ նվիրած նրա յուրաքանչյուր բառը»,- գրել է նա։










