Բաքվում ելույթի համար Լեդի Գագային 2 մլն դոլար են վճարել
Հայտնի երգչուհի Լեդի Գագան Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը 10 րոպե տևած ելույթի համար 2 մլն դոլար հոնորար է ստացել, տեղեկացնում է contact.az-ը՝ Eurosport-ին հղումով։
Խաղերի բացմանը նա կատարել էր Imagine երգը։
«Արժե՞ր արդյոք այդ ելույթը նման գումարներ»,- հարցնում է պարբերականը։
Ի դեպ, Լեդի Գագան մի քանի օր «թաքնվել» է հյուրանոցի իր համարում, որպեսզի նրան չտեսնեն և իր հայտնվելը միջոցառմանն անակնկալ լինի։










