Ստամբուլում կայացել է Տիգրան Մանսուրյանի նոր սոնատի համաշխարհային պրեմիերան
Հունիսի 10-ին Ստամբուլում կայացել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:
Թուրքական Today's Zaman-ը հայտնում է, որ գործը ներկայացրել են անվանի ամերիկահայ թավջութակահարուհի Քիմ Քաշքաշյանը և Փիթեր Նեգին:
Գործը ներկայացվել է Ստամբուլի երաժշտական փառատոնի շրջանակներում Ստամբուլի Գում Գաբու թաղամասի Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցում:
Աղբյուրը մեծարանքի խոսքերով է բնութագրում Մանսուրյանի նոր սոնատը` անվանելով «աստվածային»: Սոնատը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին, ներկայացվել է հայկական երաժշտությանը նվիրված ծրագրում:
Պրեմիերային ներկա է եղել նաև ինքը` 76-ամյա մաեստրո Մանսուրյանը:










