Ֆրենկ Սինատրայի հեռախոսագիրքը վաճառվել է մոտ 9.000 դոլարով

12:12 • 16.06.15

Աճուրդում վաճառվել է 1970-90-ականների շոու-բիզնեսի գործիչների հասցեների և հեռախոսահամարների գիրքը, գրում է buro247.ru-ն։

 

Մասնավորապես՝ 8.960 դոլարով վաճառվել է Ֆրենկ Սինատրայի՝ իր արդիականությունը կորցրած հեռախոսագիրքը։ Փոքր կաշվե կազմով գրքի վրա գրված է՝ «Զգուշացե՛ք ոչ իրական և կեղծ ընկերներից»։

 

Գրքում պահպանվել են Էլվիս Փրեսլիի գործակալի, պրոդյուսեր Ջերի Վայնտրաուբի, ինչպես նաև 50-ականներին Հոլիվուդի ամենաազդեցիկ գործակալներից մեկի՝ Լյու Վասերմանի հեռախոսահամարները։

Ֆրենկ Սինատրայի հեռախոսագիրքը վաճառվել է մոտ 9.000 դոլարով