Մահացու խոհանոց. Բրիտանիայում Ագաթա Քրիստիի գրքերից թունավոր ուտեստների բաղադրատոմսերի հավաքածու կթողարկեն

00:42 • 17.06.15

Այս տարվա սեպտեմբերին աշխարհը կնշի դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի 125-ամյակը:

 

Ինչպես տեղեկացնում է Rbc.ru-ն տոնակատարության հիմնական միջոցառումները կանցկացվեն բրիտանացի վիպասանուհու հայրենի   Թորքի քաղաքում, որտեղ էլ հանրությանը կներկայացնեն նրա ստեղծագործություններում տեղ գտած  թունավոր ուտեստների բաղադրատոմսերի գիրքը:


Ինչպես հաղորդում է The Guardian-ը` «Կրեմներ և պատիժներ» գրքի հեղինակն է ֆրանսուհի Աննա Մարտինետտին: Արտասովոր խոհարարական հավաքածուում նա ընդգրկել է այն ուտեստները` Ագաթա Քրիստիի դետեկտիվ պատմություններից, որոնք ամենից լավ  են քողարկում հավելյաl բաղադրիչի` թույնի առկայությունը:


Հարկ է նշել, որ թունավոր ուտեստների թեման հոգեհարազատ է Մարտինետտիին: Հեղինակը ճանաչում է ձեռք բերել «քրեական սնունդի» մասին գրքերի շնորհիվ: Նա նաև հավաքածու է ստեղծել Շերլոկ Հոմսի մասին ստեղծագործությունների ուտեստների մասին` Alimentaire Mon Cher Watson խորագրով:


Մարտինետտին ո՛չ միայն  կներկայացնի իր գիրքը, այլև` մի քանի ուտեստներ կպատրաստի, ի դեպ` հենց Ագաթա Քրիստիի խոհանոցում` Դևոնի նրա տանը:

 

Մահացու խոհանոց. Բրիտանիայում Ագաթա Քրիստիի գրքերից թունավոր ուտեստների բաղադրատոմսերի հավաքածու կթողարկեն