Բեռլուսկոնին առաջին անգամ համաձայնել է իր կենսագրության հրապարակմանը

10:06 • 17.06.15

Իտալացի քաղաքական գործիչ և գործարար Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնություն է տվել իր առաջին պաշտոնական կենսագրության հրատարակմանը, որը կգրի բրիտանացի լրագրող Ալան Ֆրիդմանը, գրում է РИА Новости-ն։


Գիրքը կթողարկվի «Իմ ուղին» անվանումով։ Նախատեսվում է այն հրատարակել 2 լեզվով՝ իտալերեն և անգլերեն։ Գիրքը վաճառքում կլինի այս տարվա վերջին։


«Երկար տարիներ բազմաթիվ լրագրողներ խնդրել են ինձ պատմել իմ կյանքի պատմությունը։ Ես միշտ հրաժարվել եմ։ Ես համաձայնել եմ համագործակցել Ալան Ֆրիդմանի հետ, քանի որ ես նրան վստահում եմ»,- նշել է Բեռլուսկոնին։


Ֆրիդմանը պատմել է, որ ցանկանում է գրել յուրահատուկ կյանքի, սկանդալային կյանքի պատմություն, որը, միևնույն ժամանակ, հեղինակավոր է և ուշադրություն գրավող։

Բեռլուսկոնին առաջին անգամ համաձայնել է իր կենսագրության հրապարակմանը