Ռումբերի մասին կեղծ զանգեր եղել են ոչ միայն «Տաշիր» ցանցում. Կ.Կարապետյան

13:35 • 22.06.15

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը որևէ լուրջ բան չի տեսնում Ռուսաստանում «Տաշիր» ցանցի և «Ռիո» ժամանցային կենտրոնների ցանցերում տեղադրված ռումբերի մասին ստացվող ահազանգերում:

 

«Որևէ լուրջ բան չենք  տեսնում»,- Tert.am-ին ասաց Կարեն Կարապետյան ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ նման սպառնալիքներ հնչեն ազգային կամ քաղաքական հողի վրա։ «Նման զանգեր եղել են ոչ միայն «Տաշիրի», այլև  բազմաթիվ խոշոր տնտեսվարողների նկատմամբ»,– հավելեց պատգամավորը։


Հիշեցնենք, որ հաղորդումներ էին եղել, որ Մոսկվայում հայ գործարար Սամվել Կարապետյանի (Կարեն Կարապետյանի եղբայրը) խանութներից մեկում   ռումբ է տեղադրված, սակայն պարզվել էր, որ ահազանգը կեղծ է՝ «Ռիո»  կենտրոնից անձնակազմին ու հաճախորդներին տարհանելուց հետո: Մեկ–երկու օր անց, սակայն, նորից ահազանգը կրկնվել էր:
 

Հարցին, թե հնարավոր է, որ դա բիզնես մրցակիցների ձեռքի գործն է, Կարեն Կարապետյանը կրկնեց, որ լուրջ խնդիր չեն տեսնում: