Շակիրան «ծեր մոլագար» է անվանել միլիարդատեր Դոնալդ Թրամփին

14:21 • 02.07.15

Getty Images

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու ցանկություն հայտնած Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ երգչուհի Շակիրան Twitter-ի իր էջի միջոցով մեղադրել է ամերիկացի միլիարդատիրոջը ռասիզմի համար, գրում է korrespondent.net-ը։

 

Լատինամերիկյան երգչուհու վրդովմունքի պատճառը մեքսիկացիների և այլ լատինամերիկացիների հասցեին Թրամփի քսենոֆոբիական և շովինիստական արտահայտություններն են։

 

Մի քանի շաբաթ առաջ նա մեքսիկացի ներգաղթյալներին անվանել էր հանցագործներ՝ նշելով, որ Մեքսիկան ԱՄՆ է ուղարկում ոչ լավ մարդկանց, այլ «նրանց, ովքեր մի շարք խնդիրներ ունեն»: «Նրանք այստեղ թմրանյութեր և հանցագործություններ են բերում»,- ասել էր նա։

 

Շակիրան կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուի այդ խոսքերին: «Դա ծեր մոլագարի չար ռասիստական խոսքեր են, որոնք երկիրը պառակտման կբերեն և վնաս կհասցնեն ԱՄՆ ժողովրդավարությանը»,- ասել է նա։

 

Շակիրան «ծեր մոլագար» է անվանել միլիարդատեր Դոնալդ Թրամփին