Հաջորդ շաբաթ կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի նախագահները

00:42 • 03.07.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին կհանդիպեն հաջորդ շաբաթ Ռուսաստանի Ուֆա քաղաքում:

 

«Գազետա»-ի փոխանցմամբ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա ԲՐԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն դաշինքի) և Համագործակցության Շանհայի կազմակերպության գագաթաժողովների շրջանակում:

 

Այդ գագաթաժողովների անցկացումը ծրագրված են հուլիսի 8 - 10-ը: Ավելի վաղ Իրանը հույս էր հայտնել, որ Պուտինը կայցելի այդ երկիր:

 

Հանդիպումը տեղի կունենա Իրան-Արևմուտք բանակցությունների վերջնական փուլի զարգացումների ֆոնին: Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ հույս է հայտնել, որ Իրանը և վեցյակը համաձայնության կգան Իրանի միջուկային ծրագրի հարցով:

 

Հաջորդ շաբաթ կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի նախագահները