Բինգյոլում հայկական պատմական եկեղեցի են վերակառուցելու

11:15 • 22.07.15

Բինգյոլի նահանգապետարանի կողմից տարածված գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ Չանաքչի գյուղում գտնվող եկեղեցին վերակառուցվելու է Էրզրումի մշակութային արժեքների պահպանության շրջանային կառույցի որոշմամբ։

 

Ինչպես տեղեկացնում է Hye Tert-ը, փլուզման վտանգի առաջ կանգնած եկեղեցին, որը, ենթադրաբար, ավելի քան 250 տարվա պատմություն ունի, անխնամ մնալու հետևանքով գրեթե ավերակի է վերածվել։

 

Չանաքչըի գյուղապետ Մեհմեթ Ասալը հայտարարել է, որ Սուրբ Գևորգ եկեղեցին շտապ վերակառուցման կարիք ունի, հակառակ դեպքում կփլուզվի և կվնասի հարակից տներին։


Գյուղապետի բողոքն ուշադրության արժանացրած նահանգապետարանը վիճակի մասին տեղյալ է պահել մշակութային արժեքների պահպանման շրջանային կառույցին, ինչից հետո վերջինս հայկական եկեղեցին վերակառուցելու որոշում է կայացրել։