Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկուհիների ցանկը (լուսանկարներ)

17:02 • 01.10.15

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ ամերիկուհիների վարկանիշային ցուցակը։

 

Ամերիկուհիների մեծամասնությունը, որոնք հայտնվել են վարկանիշային աղյուսակում, իրենց ունեցվածքը ժառանգել են։ Կանանցից 5-ն իր կարողությունը կուտակում է ամուսինների հետ, և միայն նրանցից 7-ն են «self-made» ձեռնարկատերեր, այսինքն՝ հաջողության հասել ինքնուրույն։

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, մասնակիցների միջին տարիքը 65-ն է։ Ցանկում հայտնված կանանց կողմից կառավարվող գումարի ընդհանուր չափն ամսագիրը գնահատում է 290 մլրդ դոլար։

 

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ուոլթոն ընտանիքի ներկայացուցիչ Էլիս Ուոլթոնը, ով Wal-Mart կայսրության ժառանգորդներից է։ Նրա կարողությունը 32 մլրդ դոլար է։

 

Երկրորդ տեղում է նրա բարեկամուհին՝ Քրիստի Ուոլթոնը՝ 30.2 մլրդ դոլարով։

кристи уолтон.png

Երրորդ տեղը զբաղեցնում է Mars հրուշակեղենի կայսրության հիմնադրի թոռնուհին՝ Ժակլին Մարսը, ում կարողությունը 23.4 մլրդ դոլար է։


Առաջին հնգյակում է հայտնվել նաև Սթիվ Ջոբսի այրին՝ Լորին Փաուել Ջոբսը՝ 19,1 մլրդ դոլարով։

 

 

Հնգյակը եզրափակում է Էնն Քոքս Չամբերսը, ով Cox Enterprises-ի մինորիտար բաժնետերն է: Նրա կարողությունը գնահատվում է 18 մլրդ դոլար։

 

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ըստ Forbes-ի՝ ամենահարուստ ամերիկացիների ցուցակը կրկին գլխավորել է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը։