Քլոե Քարդաշյանը 3 մլն դոլար է ծախսել սեքսուալ մարմին ունենալու համար

19:08 • 03.10.15

Քլոե Քարդաշյանը, ով Քարդաշյան քույրերից կրտսերն է, 3 մլն դոլար է ծախսել Քարդաշյան-Ջեններ կլանի «տգեղ բադիկից» սեքսուալ գեղեցկուհու վերածվելու համար: Այս մասին Star ամսագրին է հայտնել  իր աղբյուրներից մեկը` նշելով, որ «Քլոեն այժմ առավել վստահ է, քան երբևէ»:


Քլոեն ֆիթնեսի իր  մարզիչին  130 000 դոլար տարեկան  աշխատավարձ է վճարում, իսկ արդյունքը, նրա խոսքով,  արդարացնում է վճարը:


Ըստ աղբյուրի Քլոեի մարմնի հիմնական փոփոխությունը բարակ իրանն է: Նա ավելի քան 22 կգ է կորցրել մարզումների և դիետաների շնորհիվ: Սակայն նման մարմին ունենալու համար նա ոչ միայն մարզվում է:


Նույն աղբյուրի պնդմամբ` 31-ամյա Քլոեն նաև ստամոքսի լապարոսկոպիկ վիրահատություն է արել քիչ ուտելու համար: Բացի այդ, նա 40 000 դոլար է վճարել կոնքերի ճարպը սառեցնելու համար
Քլոեն, ըստ ամսագրի աղբյուրի պնդման, մի շարք կոսմետիկ վիրահատություններ էլ է արել, ինչպիսին են բոտոքսը, լցանյութերի ներարկումը, դաջվածքների հեռացումը:

Քլոե Քարդաշյանը 3 մլն դոլար է ծախսել սեքսուալ մարմին ունենալու համար