Ամերիկացիներին վրդովեցրել է այն, որ Քարդաշյաններին հռչակել են «Ամերիկայի առաջին ընտանիք»

21:49 • 05.10.15

Time հանդեսը արձանագրում է, որ ամերիկացիներին վրդովեցրել է Քարդաշյանների նոր «տիտղոսը»` «Ամերիկայի առաջին ընտանիքը», որ նրանց տվել է Cosmopolitan ամսագիրը:

Ամսագրի նոր ու հոբելյանական` 50-ամյակի համարի շապիկին Քարդաշյանների կլանի կանայք են` «Ամերիկայի աառաջին ընտանիքը» վերտառությամբ: Քարդաշյաններն  անվանվում են նաև աշխարհի ամենաազդեցիկ ընտանիք:

Այս առիթով բազմաթիվ օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնել սոցցանցերում` տեղադրելով Օբամաների նկարները և հիշեցնելով, որ ԱՄՆ-ն արդեն իսկ ունի առաջին ընտանիք, և դա ամենևին էլ Քարդաշյանները չեն:
 

Ամերիկացիներին վրդովեցրել է այն, որ Քարդաշյաններին հռչակել են «Ամերիկայի առաջին ընտանիք»