Ամերիկուհին շփոթել է սուպերսոսինձն ու աչքի դեղը

00:16 • 09.10.15

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակչուհին շփոթել է աչքի կաթիլներն ու սուպերսոսինձը:

 

ABC News-ը հայտնում է, որ այժմ Քեթրին Գեյթոս անունով կնոջ մի աչքը սոսնձված է: Անցած շաբաթ ամերիկուհին շտապել է կաթիլներով բուժել աչքերը, որի մեջ բեկորներ են հայտնվել:

 

Հետաքրքրական է, որ կնոջը սուպերսոսինձ տվել են կողքից, երբ վիրավոր աչքերով կինը աչքի կաթիլներ է խնդրել:

 

Փորձագետներն ասում են` որքան էլ այս դեպքը արտասովոր թվա, մարդիկ բավականին հաճախ են շփոթում աչքի կաթիլներն ու սուպերսոսինձը: Մեկնաբանելով այս դեպքը` ամերիկացի բժիշկները խորհուրդ են տվել նման իրավիճակում հայտնված մարդկանց առաջին հերթին խուճապի չմատնվել: Նման շփոթմունքը պարտադիր չէ, որ տեսողության կորուստ սպառնա: