Եվրո 2016. Հայաստան-Ալբանիա՝ 0։3

19:02 • 11.10.15

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության՝ I խմբի վերջին տուրի Հայաստան - Ալբանիա խաղը։ Գլխավոր մրցավարն էր Շիմոն Մարցինյակը (Լեհաստան)։
 

22.00


Հայաստանի հավաքականն անփառունակ կերպով ավարտեց Եվրո-2016-ի ընտրական փուլը՝ 0:3 հաշվով պարտվելով Ալբանիայի ընտրանուն: Հայաստանը 2 միավորով զբաղեցրեց I ենթախմբի վերջին հորիզոնականը՝ գրանցելով պատմության մեջ վատագույն ցուցանիշը:


21.34


Գոլ՝ 0:3՝ 76-րդ րոպեին՝ Արմանդո Սադիկու։ Ալբանացիները. վտանգավոր հակագրոհ էին կազմակերպել. աջ եզրից փոխանցում հետևեց դեպի կենտրոն, անդրադարձ եղավ, իսկ Սադիկուն մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Կասպարովի պաշտպանած դարպասը:


 


20.42


Առաջին խաղակեսն ավարտվեց։ Հայաստան–Ալբանիա՝ 0։2։


20.25


24-րդ րոպեին՝ 0:2. Ռոբերտ Արզումանյան՝ ինքնագոլ. ձախ եզրում տուգանայինի իրավունք էին ստացել հյուրերը. սուր փոխանցումից հետո Ռոբերտ Արզումանյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:


Հայաստան–Ալբանիա՝ 0։2։









20.09


Մրցավեճի 9-րդ րոպեին Ալբանիայի ընտրանին առաջին վտանգավոր գրոհն է կազմակերպել, որն ավարտվել է դարպասի գրավումով: Կամո Հովհաննիսյանը, փորձելով հեռացնել գնդակը, դարձել է ինքնագոլի հեղինակ: Հայաստան–Ալբանիա՝ 0։1։




20.00


Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին հայ ֆուտբոլիստները:


19.41


Հայ ֆուտբոլիստները սկսում են նախավարժանքը: Հայտարարվեցին հավաքականների կազմերը. հատկանշական է, որ հայ երկրպագուները սուլեցին՝ լսելով Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի անունը: 

Հնչեցին Հայաստանի և Ալբանիայի պետական օրհներգերը:


19.39


Թիմերի մեկնարկային կազմերը
 

N

ՀԱՅԱՍՏԱՆ

N

ԱԼԲԱՆԻԱ

12

Գևորգ ԿԱՍՊԱՐՈՎ

1 Էտրիտ ԲԵՐԻՇԱ

3

Վարազդատ ՀԱՐՈՅԱՆ

4 Էլեյդ ՀՅՈՒՍԱՅ

5

Ռոբերտ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

5 Լորիկ ՑԱՆԱ

2

Գաել ԱՆԴՈՆՅԱՆ

6 Բերատ ՋԻՄԻՑԻ

17

Արթուր ՅՈՒՍՊԱՇՅԱՆ

7 Նասեր ԱԼԻՅԻ

6

Կառլեն ՄԿՐՏՉՅԱՆ

8 Միգյան ԲԱՇԱ

18

Հենրիխ ՄԽԻԹԱՐՅԱՆ

14 Տաուլանտ ԽԱԿԱ

13

Կամո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 11 Շկելզեն ԳԱՇԻ

10

Գեւորգ ՂԱԶԱՐՅԱՆ

21 Օդիսե ՌՈՇԻ

8

Մարկոս ՊԻԶԵԼԻ

9 Լեդիան ՄԵՄՈՒՇԱՅ

14

Յուրա ՄՈՎՍԻՍՅԱՆ

16

Սոկոլ ՇԻԿԱԼԵՇԻ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

1

Արսեն ԲԵԳԼԱՐՅԱՆ

23 Ալբան ՀՈՔՍԱ

22

Գոռ ՄԱՆՈՒԿՅԱՆ 12 Օրգես ՇԵՀԻԱ

4

Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ

2 Ամիր ՌԱՀՄԱՆԻ

7

Արտակ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3 Էրմիր ԼԵՆՅԱՆԻ

15

Արտյոմ ՍԻՄՈՆՅԱՆ

15 Արլինդ ԱՅԵՏԻ

11

Արթուր ՍԱՐԿԻՍՈՎ

17 Հերոլինդ ՇԱԼԱ

16

Նորայր ԱՍԼԱՆՅԱՆ

13 Բուրիմ Կուկելի

19

Հովհաննես ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

22 Էրգիս ԿԱՉԵ

9

Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ

19 Բեկիմ ԲԱԼԱՅ

23

Արաս ՕԶԲԻԼԻՍ

18 Համդի ՍԱԼԻՀԻ

21

Դավիթ ՄԱՆՈՅԱՆ

10 Արմանդո ՍԱԴԻԿՈՒ

20

Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

22 Ամիր ԱԲՐԱՇԻ
 

Գլխ. մարզչի ժ.պ.

 

Գլխ. մարզիչ

 

Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 Ջիանի դե Բիազի

 

 

18:56



Հանդիսականներն այս պահին տեղ են զբաղեցնում մարզադաշտում: «Հանրապետական» մարզադաշտում են նաև մոտ 2-3 տասնյակ ալբանացի երկրպագուներ:

Եվրո 2016. Հայաստան-Ալբանիա՝ 0։3