Իսրայելցի զինվnրականները կրшկ են բացել Սիրիայի հարավում գտնվող բնակելի թաղամասերի ուղղությամբ

18:31 • 03.10.26

Իսրայելցի զինծառայողները մտել են Սիրիայի հարավում գտնվող Էլ Կունեյտրա նահանգի բնակավայրերից մեկը և կրակ բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկություններով՝ իսրայելական երկու տանկ և մի քանի միավոր ռազմական տեխնիկա առաջ են շարժվել Էլ Կունեյտրա նահանգի հարավային մասում գտնվող Սեյդա էլ Հանուտ գյուղից դեպի արևմուտք և անկանոն կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ:

Syria TV հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական հրետանին գնդակոծել է նաև արաբական հանրապետության հարավում գտնվող Դերաա նահանգի արևմտյան մասում գտնվող Մաարիա բնակավայրի ծայրամասերը: