Միխայիլ Գալուստյանը Top Film ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել. Коммерсантъ

15:35 • 16.10.15

Ֆիլմերի դիստրիբյուտոր Top Film Distribution ընկերությունը սնանկության մասին հայց է ստացել դերասան Միխայիլ Գալուստյանի NG Production պրոդյուսերական ընկերությունից, գրում է Коммерсантъ»-ը։

 

Ընդհանուր առմամբ, Top Film-ում գրանցված է ընդհանուր 73 միլիոն ռուբլի գումարի ութ հայց, ներառյալ՝ Գալուստյանի ընկերության պարտքը։ Այն մասին, որ NG Production-ը, որը պատկանում է դերասան Միխայիլ Գալուստյանին և պրոդյուսեր Արմեն Անանիկյանին, պահանջում է սնանկ ճանաչել Top Film Distribution ընկերությանը, հայտնի է դառնում արբիտրաժային դատարանի բազայից։

 

Top Film-ը հիմնադրվել է 2006 թվականին և ռուսական վարձույթ է թողարկել ավելի քան 300 ֆիլմ։ Ընկերության հիմնադիրն է Վլադիմիր Արտեմենկոն: Հոկտեմբերի 11-ի դրությամբ ընկերությունը եզրափակում է Ռուսաստանում 2015 թվականի շրջանառությամբ ամենախոշոր դիստրիբյուտորների տասնյակը։

 

Միխայիլ Գալուստյանը Top Film ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել. Коммерсантъ