Pink Floyd-ի առաջնորդը Մայդանի զոհերին նվիրված երգ կկատարի

14:29 • 17.10.15

Հայտնի Pink Floyd ռոք խմբի առաջատար Դևիդ Գիլմորը հանդես կգա ուկրաինացի երաժիշտների հետ և կներկայացնի «Երկնային հարյուրյակի» հիշատակին («Եվրամայդանի» ժամանակ զոհված ցուցարարների-Խմբ.) նվիրված երգ, գրում է korrespondent.net-ը։

 

I’m with the Banned համերաշխության համերգը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին, Լոնդոնում։

 

Բեմի վրա ռոք երաժիշտները հանդես կգան ստեղծագործական արտահայտման ազատության և անարդարության դեմ։

 

Բացի Դևիդ Գիլմորից, համերգին կմասնակցեն Pussy Riot-ը, Brutto-ն, «Բումբոքսը», ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր՝ Քիմ Քեթրելը, Ջերեմի Այրոնսը, Նիլ Թենանտը, Ջուլյեթ Սթիվենսոնը, Վիկտորիա Մոդեստան։

 

 

Pink Floyd-ի առաջնորդը Մայդանի զոհերին նվիրված երգ կկատարի