Հայերի հաջողված ելույթները ռուսական «Голос» հեռուստանախագծում (տեսանյութեր)

10:03 • 17.10.15

Ռուսական Առաջին ալիքով ամեն ուրբաթ հեռարձակվող «Голос» հեռուստանախագծի հերթական թողարկումը երեկ բավական «հայաշատ» էր։

 

«Կույր» լսումներից՝ մասնակիցների ընտրությունից հետո երեկ կայացավ ժյուրիի 4 անդամներից յուրաքանչյուրի խմբի մասնակիցների միջև «դուելների» փուլը, երբ ամեն խմբի 2-ական մասնակից համատեղ ելույթ է ունենում, որի արդյունքում ժյուրիի անդամն ընտրում է մեկին՝ հաջորդ փուլ անցնելու համար։

 

Եվ այսպես, երեկվա թողարկման ընթացքում հաջող ելույթ ունեցան Մարիա Երոյանը՝ ռեփեր Բաստայի խմբից, Արմեն Ավջանը՝ Գրիգորի Լեպսի խմբից, Սևակ Խանաղյանը՝ Պոլինա Գագարինայի խմբից։

 

Ժան Օսյանը՝ Պոլինա Գագարինայի խմբից, և Ռաֆայել Գրիգորյանը՝ռեփեր Բաստայի խմբից, զրկվել են հաջորդ փուլի իրավունքից։

 


 

Հայերի հաջողված ելույթները ռուսական «Голос» հեռուստանախագծում (տեսանյութեր)