Գրենլանդիայում սառույցի վրա տեղի ունեցած համերգը կգրանցվի Գինեսի գրքում (տեսանյութ)
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում կարող են տեղ գտնել ամենաանհավանական երևույթներ և իրադարձություններ: 2016-ին դրանց շարքը համալրելու է Գրենլանդիայի սառցաբեկորների վրա անցկացված համերգը:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը` ռեկորդի հեղինակն է նորվեգական Shining մետալիկ խումբը, որը սառույցի վրա 30 րոպե տևողությամբ համերգ է տվել 2014-ին:
Ռեկորդների գրքում ներկայացումը նշվելու է որպես սառցաբեկորի վրա երբևէ տեղի ունեցած առաջին համերգը:
Գրենլանդիան Դանիայի Թագավորության անկախ և մեծամասամբ ինքնավար մաս է կազմում` 57 000 բնակչությամբ և 2.2 մլն քառ. կմ հողատարածքով:










