Բոստոնում ամերիկացի երգիչները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

11:13 • 19.10.15

ԱՄՆ Բոստոն քաղաքում կկայանա հայ կոմպոզիտորների վոկալ երաժշտությանը նվիրված համերգ, որի ժամանակ ամերիկացի երգիչները կկատարեն հայ հեղինակների ստեղծագործություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ամերիկայում հայկական թանգարանի պաշտոնական կայքը:

 

Նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին հայտնի Bostonian վոկալ անսամբլի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Կոտոյանի, Աճեմյանի, Վարդազարյանի, Արամ և Աշոտ Սաթյանների, Մավիսակալյանի, Սաթունցի, Երզնկյանի, Հեքիմյանի, Ավետիսյանի, Աբրահամյանի և այլոց ստեղծագործությունները: Միջոցառումների գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Պետրոսյանն  է:

 

Համերգը հնարավոր է դարձել Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում Հայկական թանգարանի համագործակցության շնորհիվ: Մուտքն ազատ է լինելու:
 

 

Բոստոնում ամերիկացի երգիչները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները