Նիկիտա Միխալկովը պարգևատրվել է Ադրբեջանի «Բարեկամության» շքանշանով

13:40 • 20.10.15

ՌԴ կինոռեժիսոր և դերասան Նիկիտա Միխալկովը պարգևատրվել է Ադրբեջանի «Դոստլուգ» («Բարեկամություն») շքանշանով։ Այդ մասին հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրից, գրում է gazeta.ru-ն:

 

Միխալկովը մրցանակի է արժանացել «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային կապերի զարգացման գործում ունեցած հատուկ ներդրման համար»։

 

Իլհամ Ալիևը նաև Միխալկովին շնորհավորական ուղերձ է հղել, որում ռեժիսորին անվանել է «ռուսական մշակույթի անվանի գործիչներից մեկը»։ 

 

«Հուսով եմ՝ Ձեր բեղմնավոր երկխոսությունն Ադրբեջանի երիտասարդ կինեմատոգրաֆիստների հետ, որ սկսվել է այս տարվա գարնանը, կնպաստի նոր տաղանդների դաստիարակմանը և ադրբեջանա- ռուսական մշակութային կապերի հետագա զարգացմանը»,- ասել է Ալիևը։

 

Այս տարվա մարտին Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Մշակույթի ռուսական հիմնադրամի նախագահ Նիկիտա Միխալկովը ժամանել էր Բաքու, որի շրջանակներում Իլհամ Ալիևի և տեղի կինեմատոգրաֆիստների հետ քննարկել էր երկու երկրների մշակութային համագործակցությունը։

 

Նիկիտա Միխալկովը պարգևատրվել է Ադրբեջանի «Բարեկամության» շքանշանով