Եվգենի Պլյուշչենկոն Համալիրում նոյեմբերի 20-ին կներկայանա «Սառույցի թագավորները» ծրագրով

15:33 • 20.10.15

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն երեկ գիշեր ժամանել է Երևան. նա նոյեմբերի 20-ին Երևանում՝ Մարզահամերգային համալիրում հանդես կգա իր նոր՝ «Սառույցի թագավորները» շոու ծրագրով, որը ներառված է իր համաշխարհային շրջագայության ցանկում։

 

 

«Առաջին անգամ չեմ Հայաստանում։ 2008 կամ 2009 թվականին մենք երկու շոու արեցինք այստեղ, և այդ ժամանակ ինձ թվաց, որ մարդիկ սիրում են գեղասահքը, թեև Հայաստանում, ցավոք, գեղասահք չկա: Ես համոզված եմ, որ ձմեռային սպորտաձևերը զարգացնելու համար պետք է հրապարակներ հիմնել, որ Հայաստանը նույնպես մարզիկներ ներկայացնի միջազգային հարթակներում: Դրա համար կառավարության աջակցությունն է պետք: Ցավոք, դուք միայն մեկ հրապարակ ունեք, որտեղ կարելի է գեղասահքով զբաղվել տարվա մեջ մեկ ամիս ընդամենը: Նման պայմաններում անհնար է դպրոց ստեղծել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պլյուշչենկոն։
 

 

Օլիմպիական չեմպիոնը հույս հայտնեց, որ իր ծրագիրը դուր կգա հանդիսատեսին. «Շատ եմ ուզում տեսնել ձեր էմոցիաները։ Խոստանում եմ իմ հանդիսատեսին, որ լավ շոու է լինելու»։

 

 

 

 

Եվգենի Պլյուշչենկոն Համալիրում նոյեմբերի 20-ին կներկայանա «Սառույցի թագավորները» ծրագրով