Հրապարակվել է «Աստղային պատերազմների» յոթերորդ էպիզոդի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

08:46 • 20.10.15

Disney ընկերությունը ցուցադրել է «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմի յոթերորդ էպիզոդի պաշտոնական թրեյլերը, գրում է gazeta.ru-ն։

 

Տեսանյութը տեղադրվել է ֆիլմի Twitter-ի պաշտոնական էջում՝ «Ուժ։ Այն կանչում է քեզ» գրությամբ։

 

Երկու րոպեից փոքր-ինչ ավել տևողությամբ տեսանյութը հանդիսատեսին ծանոթացնում է ֆիլմի նոր հերոսների հետ՝ Ռեյայի, ում դերում հանդես է եկել Դեյզի Ռիդլին, և Ֆինի հետ, ում դերը կատարել է Ջոն Բոյեգը։ Տեսանյութում կան նաև ծանոթ կերպարներ՝ Հարիսոն Ֆորդի դերակատարմամբ Հան Սոլոն, Չուբական և արքայադուստր Լեան։

 

Հոկտեմբերի 19-ին ֆիլմի պաշտոնական էջում հայտնվել են «Աստղային պատերազմների» ոճով նոր «սմայլիկներ»։ Դրանք բոլորը պատկերում են միջաստղային թռչող նավեր։

 

Ֆիլմի պրեմիերան լինելու է 2015 թվականի դեկտեմբերի 17-18-ին։

 

Հրապարակվել է «Աստղային պատերազմների» յոթերորդ էպիզոդի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)