Թուրքմենստանում տպագրվել է երկրի նախագահի բանաստեղծությունը

23:49 • 20.10.15

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը «պոետական դեբյուտ» է ունեցել:
 

France 24-ը հայտնում է, որ 58-ամյա նախագահը առաջին անգամ իրեն փորձել է բանաստեղծի դերում: Նա գրել է «Առաջ, միայն առաջ, իմ թանկագին երկիր Թուրքմենստան»: Բանաստեղծությունը նվիրված է էներգետիկ ռեսուրսներով հարուստ իր երկրի գովքին


Քառատուն բանաստեղծությունը տպագրվել է երկրի բոլոր պետական թերթերի առաջին էջերում` ժպտացող նախագահի դիմանկարի հետ:


Աղբյուրը հիշեցնում է, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Թուրքմենստանի նախագահը արդեն 15 գիրք է գրել` թուրքմենական արվեստի, բժշկության ու ձիերի մասին, հրապարակել իր հոր ու պապի պոեմները:

 

Թուրքմենստանում տպագրվել է երկրի նախագահի բանաստեղծությունը