Դիմա Բիլանը, Լեոնիդ Ագուտինն ու Պելագեան կլինեն «Голос. Дети» նախագծի ժյուրիի անդամները

10:38 • 20.10.15

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն. Երեխաներ» («Голос. Дети») հեռուստաշոուի 3-րդ եթերաշրջանի ժյուրիի կազմում կընդգրկվեն Դիմա Բիլանը, Պելագեան և Լեոնիդ Ագուտինը։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նրանք նախկինում եղել են մեծերի «Ձայնի» ժյուրիի անդամները։
 

Ավելի վաղ հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը տեղեկացրել էր, որ լքում է «Ձայն. Երեխաներ» շոուն անձնական պատճառներով։


Աղբյուրը մանրամասնում է, որ «Ձայն. Երեխաներ» շոուի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2014թ. փետրվարին, 2-րդը` 2015թ. փետրվարին։ Երկու դեպքում էլ հաղթող են ճանաչվել Մաքսիմ Ֆադեևի սաները։

Դիմա Բիլանը, Լեոնիդ Ագուտինն ու Պելագեան կլինեն «Голос. Дети» նախագծի ժյուրիի անդամները