Քանյե Ուեսթը 2 անակնկալ երգ է ներկայացրել. ձայնագրություն
The Independent-ը հայտնում է, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը 2 անակնկալ երգ է մատուցել իր երկրպագուներին SoundCloud ռեսուրսում:
Երգերը ո՛չ հին են, ո՛չ նոր. ներկայացնում են Say You Will-ը 808s and Heartbreak ալբոմից համանուն գործի ռեմիքս տարբերակ` երգչուհի, ջութակահարուհի, կոմպոզիտոր Քերոլայն Շոուի ձայնակցությամբ ու ջութակի նվագակցությամբ:
Երկրորդ երգը` When I See վերնագրով, հիշեցնում է The Weeknd-ի Tell Your Friends ստեղծագործությունը:
Աղբյուրը արձանագրում է, որ Ուեսթը չափազանց երկար էր սպասեցրել իր երկրպագուներին: Նրա առաջիկա ալբոմն ունենալու է SWISH անվանումը և հավանաբար նվազ ագրեսիվ երաժշտություն կմատուցի:
Ուեսթի նոր ստեղծագործությունները հնարավոր է լսել սկզբնաղբյուր կայքում` հղումով:










