500.000.000 դոլար. Եգիպտոսը գնահատել է թռիչքների դադարեցումից սպասվող վնասի չափը

10:43 • 08.11.15

Ռուսաստանի և մի շարք այլ երկրների կողմից դեպի Եգիպտոս թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու և, ըստ այդմ, հյուրանոցներում ամրագրումների չեղարկման որոշման հետևանքով Եգիպտոսի զբոսաշրջային հատվածը կկրի 500 մլն դոլարի վնաս:


Ինչպես նշում է rbc.ru-ն, ըստ իշխանությունների հաշվարկի, եթե տվյալ հարցը մոտակա 4-5 օրվա ընթացքում չլուծվի, Եգիպտոսը 1 տարվա կտրվածքով կկրի 2 մլրդ դոլարի վնաս:


Աղբյուրը մանրամասնում է, որ նոյեմբերի 6-ին Ռուսաստանը որոշում է կայացրել դադարեցնել դեպի Եգիպտոս թռիչքները, քանի դեռ չեն պարզվել «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավի կործանման պատճառները:


Նշվում է, որ Ռուսաստանից զատ դեպի Եգիպտոս թռիչքներից հրաժարվել են Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, մի շարք եվրոպական և մերձավորևելյան ավիափոխադրողներ (Air France, Lufthansa, AirBaltic, Flydubai, Air Arabia, Emirates Airlines):

 

500.000.000 դոլար. Եգիպտոսը գնահատել է թռիչքների դադարեցումից սպասվող վնասի չափը