էրեխեքին իջացրեցի գյուղ, որ գամ ծնողներիս հանեմ՝ արդեն ուշ էր, պատմում է Թալիշում գազանաբար սպանված Խալափյանների որդին

16:47 • 09.04.16

Գագիկ Խալափյանը Թալիշում ապրիլի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից գազանաբար  սպանված Վալերա և Ռազմելա Խալափյանների որդին ու Մարուսյա Խալափյանի թոռն է, ով դեպքի ժամանակ տանը չի եղել։ Դեպքի օրը երեխաներին տարել է գյուղից, վերադարձել, որ ծնողներին էլ տեղահանի` տեսել հորը, մորը և տատին` գազանաբար  սպանված:
 

«Ես էրեխեքին իջացրեցի գյուղ, որ նորից գամ ծնողներիս հանեմ արդեն ուշ էր:  Եթե պատկերացնեի, թե ինչ է լինելու, սենց չէր լինի», Tert.am–ի հետ զրույցում պատմեց Գագիկ Խալափյանը, ով 6 երեխաների հայր է:

Գագիկը վերհիշելով այդ օրվա դեպքերը , պատմեց.« Էդ օրը ոչ մի բան, ամեն ինչ իր հունով էր գնում,  սովորական, ապրում էինք. ««Բեսպիլոտնիկը» էկավ, գնաց, գիշերը տենց արին»,-պատմեց Գագիկը ու ավելացրեց.«Դաժե կրակեցին վրեն (անօդաչու թռչող սարքի – Tert.am) , հազար պատրոն»:
 

Արցախյան պատերազմի տարիներին Գագիկը 12 տարեկան է եղել ու ասում է.«Ինչ որ ես եմ տեսել, նույն ձևի` էրեխեքս»: Մինչև այս դեպքերը  գյուղում ըստ նրա` ապրում  էր 127 բնակիչ:
 

Հիշեցնենք, որ Խալափյանների 3 ծերերին Թալիշ ներթափանցած ադրբեջանցիները   գնդակահարել էին ու կտրել նրանց ականջները:
 

Գագիկը, ով Երևանում  6 երեխաների ու կնոջ հետ ապրում է ազգականների մոտ, ասում է, որ ծնողներին այդ վիճակում տեսնելուց հետո այլևս չի կարող  հայրական տուն տանել իր երեխաներին:

 

Գագիկը  բնակարանի կարիք ունի, ինչի համար բացվել է հաշվեհամար:

Ներկայացնում ենք այն: