Հայտարարվել են Oscar de la Renta բրենդի նոր կրեատիվ տնօրենների անունները

00:08 • 04.09.16

Oscar de la Renta բրենդի նոր կրեատիվ տնօրեններ են դարձել Լաուրա Քիմը և Ֆերնանդո Գարսիան` Monse բրենդի դիզայներական դուետը, փոխանցում է buro247.ru-ն:

Մինչ այդ դիզայներներն արդեն աշխատել են բրենդի հետ. Քիմը եղել է գլխավոր դիզայները 2003-ից ի վեր, իսկ Գարսիան ստանձնել է ավագ դիզայների պաշտոնը 2009-ին:

2015-ին նրանք լքել են բրենդն իրենց նոր Monse ընկերության համար և ներկայացրել են առաջին հավաքածուն:

«Մենք հուզված ենք մեր վերադարձով դեպի այն տունը, որտեղ մենք սովորել ենք նորաձևության նրբությունները Օսկարից և բիզնեսի նրբությունները Ալեքս Բոլենից: Ժամանակը, որը մենք օգտագործել ենք ստեղծելով Monse-ն, իզուր չի անցել, և մենք ցանկանում ենք ներդնել այն ամենը, ինչը մենք սովորել ենք»,- հայտնել են դիզայներները:

Քիմի և Գարսիայի առաջին ցուցադրությունը կլինի 2017թ. աշուն-ձմեռ հավաքածուն:

 

 

Հայտարարվել են Oscar de la Renta բրենդի նոր կրեատիվ տնօրենների անունները