«Սատանան կրում է Պրադա» ֆիլմի շարունակությունը «երբեք չի նկարահանվի». Ստենլի Տուչչի

22:26 • 04.09.16

Թեև շատերն կինոմաններ էին սպասում 2006 թվականին էկրաններ բարձրացած «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի շարունակությանը, այն մոտ ապագայում իրականություն չի դառնա:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` այս մասին Hollywood Reporter-ին հայտնել ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորած Ստենլի Տուչչին: Էն Հեթուեյի, Էմիլի Բլանթի և Մերիլ Սթրիփի մասնակցությամբ կինոնկարի շարունակությունը չի նկարահանվի, թեև հեղինակ Լորեն Վայսբերգերը հրատարակում է պատմվածքի շարունակությունը, որն ստացել է «Վրեժը կրում է Պրադա» խորագրով:

«Քաղցած խաղեր», «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմերից հայտնի Տուչչին հայտնել է, որ անձամբ հետաքրքրված չէ նորաձևության տան գեղարվեստական տնօրենի իր դերին վերադառնալուն:

 

 

«Սատանան կրում է Պրադա» ֆիլմի շարունակությունը «երբեք չի նկարահանվի». Ստենլի Տուչչի