Բեյոնսեի նոր տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն նոր տեսահոլովակ է հրապարակել, որն ընդամենը մեկ օրում գրեթե 2 մլն դիտում է ունեցել, փոխանցում է segodnya.ua-ն:
Տեսահոլովակը հրապարակվել է սեպտեմբերի 4-ին` երգչուհու 35-ամյակի օրը:
Ավելի վաղ այս տեսահոլովակը հասանելի էր iTunes և Tidal ծառայություններում: Ընդ որում, տեսահոլովակի պրեմիերան կայացել էր դեռևս 2016թ. ապրիլի, երբ թողարկվել էր որպես Բեյոնսեի Lemonade վիզուալ ալբոմի մի մաս:
Տեսահոլովակում երգչուհին իրեն պահում է ինչպես ավազակուհի` քայլում է փողոցում և ջարդում մեքենաները, ցուցափեղկերը և այն ամենը, ինչ հայտնվում է ձեռքի տակ:










