Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Դրեյֆուսը լուրջ ավտովթարի մեջ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

12:39 • 05.09.16

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով «Օսկար»-ի մրցանակակիր, հայտնի հոլիվուդյան դերասան Ռիչարդ Դրեյֆուսի ավտոմեքենան ջարդուփշուր է եղել:

 

Ինչպես նշում է TMZ-ը, ավտովթարը տեղի է ունեցել մի քանի օր առաջ` Լոս Անջելեսի Ռեդոնդո Բիչ արվարձանում: Դրեյֆուսն իր Honda-ով բարձր արագությամբ բախվել է կայանված բեռնատարին: 68-ամյա դերասանը չի տուժել, սակայն նրա ավտոմեքենան ջարդվել է:

 

Նշենք, որ Ռիչարդ Դրեյֆուսը հայտնի է դարձել «Երախներ» ու «Ցտեսություն, սիրելիս» ֆիլմերով, իսկ վերջինի համար 30 տարեկանում «Օսկար» է ստացել:

 

 

Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Դրեյֆուսը լուրջ ավտովթարի մեջ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)