Ներկայացվել է Հռոմի պապի մասին ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

20:45 • 05.09.16

«Երիտասարդություն» և «Մեծ գեղեցկություն» ֆիլմերի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ներկայացրել է իր նոր սերիալի առաջին թրեյլերը:

Գլխավոր հերոսը՝ Լենի Բելարդոն, ամենաերիտասարդ Հռոմի պապն է պատմության մեջ: Ընդ որում, նա նաև առաջին ամերիկացին է, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին:

Բացի Ջուդ Լոուից, Սորենտինոյի սերիալում նկարահանվել են նաև Դայան Կիտոնը, Ջեյմս Քրոմուելը, Սքոթ Շեպերդը, Սիլվիո Օրլանդոն և Սեսիլ Դե Ֆրանսը:

Ընդհանուր նախատեսված է «Երիտասարդ Պապը» սերիալի 8 մաս: Առաջին 2 մասերի պրեմիերան կայացել է Լիդո կղզու Կինոյի պալատում` Վենետիկյան փառատոնի ժամանակ:

 

 

 

Ներկայացվել է Հռոմի պապի մասին ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)