Համասյանի նախնյաց երաժշտությունը քնարական երանգ է հաղորդում նրա նոր քառյակի ժամանակակից հնչյուններին. The Guardian
Խարիզմատիկ երիտասարդ հայ դաշնակահար Տիգրան Համասյանն իր ստեղծագործական կարիերայի հենց սկզբից հասկացրել է, որ իր հայրենիքն ու նախնյաց մշակույթը մշտապես կլինեն իր երաժշտության հիմքում, ինչքան էլ որ այն էկլեկտիկ և արևմտամետ դառնա:
Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականն այսպես է նկարագրում Համասյանի ստեղծագործական կյանքի նոր փուլը:
«Համասյանի ժողովրդական մեջբերումները (մասնավորապես՝ հայ լեգենդար կոմպոզիտոր-վարդապետ Կոմիտասից) քնարական երանգ են հաղորդում նրա նոր էլեկտրո-ակուստիկ քառյակի ժամանակակից հնչյուններին... Քառյակի կազմում են շեփորահար Արվե Հենրիքսենը, կիթառահար Էյվինդ Արսեթը և հնչյունային օպերատոր Յան Բենգը», - գրում է պարբերականը:










