Ավելի քան 500 մոդելներ հերթ են կանգնել Քանյե Ուեսթի մոտ՝ նոր հավաքածուի ցուցադրության համար

21:14 • 05.09.16

Նյու Յորքում չորեքշաբթի կկայանա Քանյե Ուեսթի Yeezy Season 4 նոր հավաքածուի ցուցադրությունը: Շոուի նախօրեին երաժիշտը մոդելներին հավաքել է ընտրության համար, գրում է Buro247.ru-ն:

Ուեսթը Twitter-ում շաբաթ հրապարակել է մոդելների ընտրության մասին հայտարարություն: Նոր հավաքածուի ցուցադրությունը կկայանա Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա շրջանակում:

«Սեզոն 4. Քասթինգ. Միայն բազմառասա մոդելներ: Ոչ մի շպար: Եկեք այնպիսին, ինչպիսին դուք կաք»,- ասվում է հայտարարությունում:

Արդեն իսկ կիրակի առավոտյան 11-ին նշված վայրում ավելի քան 500 մոդելներից հերթ է գոյացել:

Սակայն նման պայմանները ոչ բոլորի համար են ընդունելի եղել: Twitter-ի օգտատերերն անմիջապես արձագանքել են Ուեսթի հայտարարությանը` նրան մեղադրելով ռասիզմի մեջ: Նման պայմաններով շոուին չեն կարող մասնակցել սևամորթ մոդելները: Նման մեղադրանքներին երաժիշտը ոչ մի կերպ չի արձագանքել:

 

 

 

Ավելի քան 500 մոդելներ հերթ են կանգնել Քանյե Ուեսթի մոտ՝ նոր հավաքածուի ցուցադրության համար