Բեյոնսեն դադարեցրել է համաշխարհային շրջագայությունը՝ ձայնի հետ կապված խնդիրների պատճառով

14:14 • 06.09.16

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դադարեցրել է համաշխարհային շրջագայությունը՝ ձայնի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Entertainment Weekly-ն:

 

Նշվում է, որ սեպտեմբերի 7-ին երգչուհին պետք է ելույթ ունենար ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում, սակայն համերգը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 7-ը, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել հանգստանալ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ շրջագայության կազմակերպիչները ներողություն են խնդրել հանդիսատեսից, իսկ հետաձգված համերգի տոմսերով հնարավոր կլինի գնալ երգչուհու հոկտեմբերյան ելույթին:

Բեյոնսեն դադարեցրել է համաշխարհային շրջագայությունը՝ ձայնի հետ կապված խնդիրների պատճառով