Գրող Հելեն Ֆիլդինգը պատմել է Բրիջիթ Ջոնսի մասին մյուզիքլի բեմադրման մասին

22:34 • 06.09.16

Գրող Հելեն Ֆիլդինգը պատմել է Բրիջիթ Ջոնսի մասին մյուզիքլի պլանների մասին, գրում է Daily Express-ը:

Լուրերն այն մասին, որ նման երաժշտական բեմադրություն է գտնվում մշակման փուլում, պտտվում էին 2009-ից, սակայն միայն այժմ է Ֆիլդինգը հաստատել այդ տեղեկությունը:

This Morning ծրագրի եթերում հեղինակը խոստացել է, որ ներկայացման պրեմիերան կկայանա հետագա մի քանի տարիների ընթացքում:

«Դա շատ հանկարծակի է, թատրոն: Ես գրել եմ այն: Դա տեղի է ունենում»,- ասել է հեղինակը:

Բրիջիթ Ջոնսի մասին վեպը հայտնվել է սյունակից, որը Ֆիլդինգը վարել է The Independent թերթում: Առաջին գիրքը թողարկվել է 1996-ին:

 

 

Գրող Հելեն Ֆիլդինգը պատմել է Բրիջիթ Ջոնսի մասին մյուզիքլի բեմադրման մասին