Հայտնի իտալացի կինոռեժիսորը ֆիլմ կնկարահանի Սիլվիո Բեռլուսկոնիի մասին

04:49 • 06.09.16

Հայտնի իտալացի կինոռեժիսոր Պաոլո Սորենտինոն ֆիլմ է նկարահանում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին: Այդ մասին հաղորդում է Variety պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ պարբերականի տվյալների՝ նկարահանումները կարող են սկսվել արդեն հաջորդ ամառ, իսկ հիմա Պաոլո Սորրենտինոն զբաղված է ապագա ֆիլմի սցենարի ստեղծմամբ:

Ֆիլմի աշխատանքային անունը Loro է ( «Նրանք»):

 

 

Հայտնի իտալացի կինոռեժիսորը ֆիլմ կնկարահանի Սիլվիո Բեռլուսկոնիի մասին