Մահացել է դերասան Հյու Օ՛Բրայենը

02:36 • 06.09.16

ԱՄՆ-ում 92 տարեկան հասակում մահացել է «Մահվան խաղը» և «Երկվորյակները» ֆիլմի գլխավոր դերակատար Հյու Օ՛Բրայանը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ դերասանը մահացել է Բևերլի Հիլզի առանձնատանը:

Օ՛Բրայանը ծնվել է 1925թ-ի ապրիլի 19-ին Նյու-Յորքի Ռոչեսթեր նահանգում: 17 տարեկանում Օ՛Բրայենը ծառայելու է գնացել ծովային հետևակում, այդ կերպ դառնալով իր ժամանակների ամենաերիտասարդ սերժանտներից մեկը:

Դրանից հետո նա պատրաստվել է սովորել Յելի համալսարանում, սակայն երբ դերասանուհի Իդա Լուպինոն նկատել է նրա խաղը Լոս-Անջելեսի փոքրիկ թատրոնում, հրավիրել է նրան խաղալու «Մի վախեցեք» ֆիլմում: Հենց այդպես էլ 1949թ-ին Հյու Օ՛Բրայենը սկսել է իր դերասանական կարերան:

Մահացել է դերասան Հյու Օ՛Բրայենը