Վենետիկի կինոփառատոն-2016. Քսենիա Ռապոպորտը՝ կարմիր գորգին (լուսանկարներ)
Ռուս դերասանուհի Քսենիա Ռապոպորտը սիրված է թե իր հայրենիքում, թե արտերկրում: Նրա դերասանական տաղանդը հասցրել են գնահատել տարբեր ռեժիսորներ, այդ թվում` իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն, ով նկարահանել է աղմկահարույց «Երիտասարդություն» ու «Հզոր գեղեցկություն» ֆիլմերը:
Ինչպես նշում է Tatler.ru-ն, Սորենտինոն Ռապոպորտին առաջարկել է նկարահանվել «Երիտասարդ հայրիկ» սերիալում, և 42-ամյա դերասանուհին ընդունել է նրա առաջարկը:
Սերիալը ներկայացվել է կինոփառատոնում, և իրադարձության հյուրերը տաղանդավոր դերասանուհուն տեսնելու երկու առիթ են ունեցել. սկզբից` կարմիր գորգի վրա, այնուհետև` էկրանին ու կինոդահլիճում:





















