ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը երաժշտական փառատոն կանցկացնի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ոգեշնչվելով SXSW փառատոնով, որոշել է նմանօրինակ միջոցառում անցկացնել իր նստավայրում, գրում է buro247.ru-ն:
Փառատոնը կկոչվի South by South Lawn և կկայանա հոկտեմբերի 3-ին: Նրա կազմակերպիչները կդառնան ամենամյա SXSW փառատոնի հեղինակները:
Նախագահի նստավայրում փառատոնը կբաժանվի 3 մասի` տեխնոլոգիաներ, երաժշտություն և կինո:
Կինոյի բաժինն իրենից կներկայացնի ուսանողական ֆիլմերի փառատոն` «Աշխարհը, որում ես ցանկանում եմ ապրել» խորագրով: Իսկ ահա երաժիշտների ցուցակը դեռ չի ներկայացվել, սակայն, հաշվի առնելով Օբամայի երգացանկը, արտիստների ընտրության հարցում խնդիրներ չեն լինի:
Միջոցառումը կկայանա նոր նախագահի ընտրություններից մի քանի օր առաջ:










