Հնդկաստանում գտնվող «հոսող տունը» դասվել է աշխարհի ամենաարտասովոր շինությունների շարքին (լուսանկարներ)

20:09 • 06.09.16

Հնդկաստանի Բանգալոր քաղաքում գտնվող Elastica տունը կառուցել է տեղական Cadence Architects ճարտարապետական ընկերությունը: Արտասովոր դիզայնի հիմնական նպատակը եղել է շարժման ու հոսքի տպավորության ստեղծումը թե տան ներսում, թե դրսում:

Ինչպես նշում է sobadsogood.com-ը, շինության մակերեսը կազմում է մոտ 750 քառակուսի մետր: Շինությունում կարելի է տեսնել ընդամենը մի քանի սուր անկյուն կամ ռելիեֆային տարր, քանի որ ճարտարապետները նախընտրություն են տվել սահուն գծերին ու փափուկ ձևերին, այդ իսկ պատճառով նայողին թվում է, թե տունը հալչում է:

Աղբյուրը մանրամասնում է, որ առանձնատան սեփականատերը ցանկացել է, որ այն ունենա կիսով չափ ֆուտուրիստական, կիսով չափ` ռետրո ոճի տեսք, իսկ ընդհանուր տպավորությունը պետք է առաջացներ հեղուկի հետ կապված ասոցիացիաներ, ինչը և հաջողվել է դիզայներներին ու ճարտարապետներին:
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հնդկաստանում գտնվող «հոսող տունը» դասվել է աշխարհի ամենաարտասովոր շինությունների շարքին (լուսանկարներ)