Հայտնի է «Գահերի խաղի» գրքի նոր հատորի հրատարակման ամսաթիվը

23:09 • 06.09.16

Amazon-ի ֆրանսալեզու տարբերակում տեղեկություն է հայտվել, որի համաձայն` Ջորջ Մարտինի «Ձմռան քամիներ» գիրքը` «Սառույցի և կրակի երգ» շարքից, վաճառքում կհայտնվի 2017-ի մարտի 9-ին:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` «Ձմռան քամիներ» վեպը վեցերորդ հատորն է «Սառույցի և կրակի երգ» վիպաշարից, որի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալը: Հինգերորդ հատորը հրատարակվել էր 2011-ին:

Ինչպես խոստովանել է ինքը` հեղինակը, այդ հատորի առաջին՝ սևագիր տարբերակը գրվել է ավելի քան 10 տարի առաջ:

 

 

 

 

Հայտնի է «Գահերի խաղի» գրքի նոր հատորի հրատարակման ամսաթիվը