Մել Գիբսոնը կոշտ քննադատության է ենթարկել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը

02:45 • 07.09.16

Հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը կտրուկ քննադատության է ենթարկել  ռեժիսոր Զաք Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմը, գրում է Variety-ը:

«Դա կեղտի կտոր է: Ինձ հետաքրքիր չէ այդ ֆիլմը: Դուք գիտե՞ք տարբերությունը իրական հերոսի ու կոմիքսների հերոսի միջև: Իրական գերհերոսները սպանդեքս չեն կրում»,- հայտարարել է Գիբսոնը:

Մարտի վերջին Սուպերմենի դերակատար Հենրի Քավիլը հայտարարել էր, որ հանդիսատեսի արձագանքն ավելի կարևոր է, քան քննադատների կարծիքը: Դերասանը պարզաբանել է, որ քննադատներն արտահայտում են իրենց անձնական կարծիքը, իսկ հանդիսատեսը կինոյի տոմս է գնում ու նրա կարծիքն ամենակարևորն է:

Մել Գիբսոնը կոշտ քննադատության է ենթարկել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը