Քայլի Մինոուգը պատմել է Ռոբի Ուիլյամսի հետ նոր զուգերգի մասին

13:11 • 07.09.16

Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը պատմել է բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի հետ նոր զուգերգի մասին, հաղորդում է Entertainment Weekly-ն:

 

Մինոուգի խոսքով` ինքը փոփ երաժշտության ոլորտ վերադառնալու հետ կապված մեծ պլաններ ունի: Երգչուհու վերջին ստուդիական ալբոմը՝ Kiss Me Once-ը, լույս է տեսել 2014 թվականին, իսկ 2014 ու 2015 թվականներին թողարկվել են Sleepwalker-ն ու Kylie + Garibay-ը։

 

«Ես տարբեր բաների վրա եմ աշխատում», - ասել է Մինոուգը:

 

Նա նշել է, որ համագործակցում է Ուիլյամսի հետ և որ համատեղ աշխատանքը շատ հաջող է ընթանում: Այլ մանրամասներ երգչուհին չի հաղորդել: Ենթադրվում է, որ նոր երգը տեղ կգտնի Ուիլյամսի նոր ալբոմում:

 

Հիշեցնենք, որ երգիչները համագործակցել են 2000 թվականին ու թողարկել են Kids երգը:

 

Քայլի Մինոուգը պատմել է Ռոբի Ուիլյամսի հետ նոր զուգերգի մասին