Վենետիկի կինոփառատոնում ցուցադրել են Նատալի Պորտմանի մասնակցությամբ Ժաքլին Քենեդիի մասին պատմող «Ջեքի» ֆիլմը

00:15 • 08.09.16

Լիդո կղզում չորեքշաբթի ցուցադրվել է Վենետիկի 73-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի ամենասպասված ֆիլմերից մեկը` չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինայի «Ջեքի» (Jackie) կինոնկարը` Նատալի Պորտմանի գլխավոր դերակատարմամբ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել ինչպես ինքը կինոնկարի հեղինակը, այնպես էլ դերասանուհին: Ֆիլմը ներկայացնում է ԱՄՆ առաջին տիկին Ժաքլին Քենեդիի կյանքի 4 օրը ամուսնու` ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի մահից հետո:

Նատալի Պորտմանն իր դերակատարումը «Ջեքի» ֆիլմում անվանել է «ամենավտանգավորն իր ողջ կարիերայի ընթացքում»:

Եվրոպայի հնագույն կինոփառատոնի մրցութային կինոդիտումներն ավարտվելու են սեպտեմբերի 10-ին, երբ կներկայացվեն բոլոր հաղթող մասնակիցները:

 

 

Վենետիկի կինոփառատոնում ցուցադրել են Նատալի Պորտմանի մասնակցությամբ Ժաքլին Քենեդիի մասին պատմող «Ջեքի» ֆիլմը