Ժան Պոլ Բելմոնդոն Վենետիկյան կինոփառատոնում «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակի է արժանացել
Վենետիկյան միջազգային 73-րդ կինոփառատոնի շրջանակում ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն արժանացել է «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակի` համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար. գրում է РИА Новости-ն:
Փառատոնի պաշտոնական կայքում նշվում է, որ հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Լիդո կղզու Կինոյի պալատում: Արձանիկը 83-ամյա Բելմոնդոյին է հանձնել ֆրանսիացի դերասանուհի Սոֆի Մարսոն:
Կինոյում Բելմոնդոն իր առաջին քայլերն արել է 1956-ին` «Մոլյեր» կարճամետրաժ ֆիլմում: Այնուհետև մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո նա ծանոթացել է ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի հետ և համաձայնվել նկարահանվել նրա կարճամետրաժ ֆիլմում, իսկ նույն ռեժիսորի հաջորդ ֆիլմը` A bout de soufflé, նրան անմիջապես հայտնի կերպար է դարձրել կինեմատոգրաֆում:
2001-ին Բելմոնդոն դադարեցրել է աշխատանքը թատրոնում և կինոյում` հիվանդության պատճառով, սակայն 2008-ին վերադարձել է նկարահանման հրապարակ` Ֆրանսիս Յուստերի «Մարդը և նրա շունը» ֆիլմում գլխավոր դերով:










