Ջոնի Դեպը նկարահանվում է ռեփեր Թուփակ Շաքուրի մասին ֆիլմում. լրատվամիջոցներ
Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը մասնակցում է ռեփեր Թուփակ Շաքուրի մասին պատմող ֆիլմի նկարահանմանը, հաղորդում է Hollywood Reporter պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Դեպը նկարահանվում է խուզարկու Ռասսել Փուլի դերում, ով մի քանի ամիս հետաքննությունից հետո եկել է եզրակացության, որ իր ստորաբաժանման ոստիկանները ոչ միայն կապ են ունեցել ռեփերի մահվան, այլև Death Row Records լեյբլի և Bloods փողոցային ավազակախմբի հետ:
Ի վերջո, հետաքննության արդյունքում Թուլը վիճում է Լոս-Անջելեսի ոստիկանության հետ և նրան սեփական կամքով աշխատանքից հեռացնում են:
Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Թուփակի մահվանը նվիրված Ռենդալ Սալիվանի Labyrinth գիրքը: Ռեժիսորը Բրեդ Ֆուրմանն է:
Ֆիլմը նկարահանում է Good Films ընկերությունը: Ֆիլմի նկարահանումների սկսվելու և էկրաններ բարձրանալու ամսաթիվը չի հաղորդվում:










