Ռիհանան ներկայացրել է Puma-ի համար ստեղծած նոր հավաքածուն (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի r’n’b ոճի երգչուհի Ռիհանան Նյու Յորքում կազմակերպված ցուցադրության ժամանակ ներկայացրել է Puma բրենդի համար ստեղծած նոր հավաքածուն, որում ներառված են հագուստ, կոշկեղեն ու այլ պարագաներ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ոճային հավաքածուն ստացել է Fenty Puma By Rihanna անվանումը: Աղբյուրը նկատում է, որ երգչուհին նախապատվություն է տվել այնպիսի մոդելներին, որոցում կանացի և տղամարդկային ոճերը կարծես միախառնված լինեն:
«Այս հավաքածուն արտացոլում է իմ աշխարհայացքն ու ոճը»,- ասել է երգչուհին, ով 2014թ. զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը:























